ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Գյուղատնտեսության Վարկավորման Ծրագիրը՝ վարկավորման և տեխնիկական աջակցության բաղադրիչներ ունեցող ծրագիր է, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական զարգացման նախարարության (BMZ) և կառավարվում է KfW զարգացման բանկի և Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) կողմից։ Ծրագրի նպատակը Հայաստանում գյուղական վայրերի զարգացմանը նպաստելն է՝ գյուղատնտեսների համար ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման և գործընկեր բանկերի և վարկային կազմակերպությունների՝ գյուղվարկավորման բնագավառում կարողությունների բարելավման միջոցով։

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

i-profile
  • Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ անհատ գյուղատնտես
  • Նախորդ տարվա շրջանառությունը՝ մինչև 1,5 միլիարդ դրամ
  • Ակտիվները նախորդ տարվա վերջի դրությամբ ՝ մինչև 1,0 միլիարդ դրամ
  • Հիմնական աշխատողների թիվը՝ մինչև 250

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ

i-engage
  • Հողագործություն և այգեգործություն
  • Անասնապահություն, ձկնաբուծություն և օժանդակող ծառայություններ
  • Մինչև բերքահավաքը և բերքահավաքից հետո կատարվող գործառույթեր
  • Մրգի, բանջարեղենի, մսի և ձկան պահպանում և վերամշակում (տեղական հումքից),
  • Կաթնամթերքի արտադրություն, ներառյալ` պանիր և պաղպաղակ (տեղական հումքից)
  • Ալյուրի և կենդանակերի արտադրություն (տեղական հումքից)
  • Պեստիցիդների և պարարտանյութերի արտադրություն
  • Գյուղտեխնիկայի և պահեստահամասերի վաճառք, վարձակալություն և վերանորոգման ծառայություններ
  • Գյուղատնտեսության հետ կապված շինությունների և պահեստների կառուցում

 

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

i-conditions

Վարկի նպատակe Արժույթ Վարկի գումարը (առավելագույնը 108 մլն. դրամ) Վարկի ժամկետը
Հիմնական միջոցներ ՀՀ դրամ ≤ 75 մլն. դրամ Առնվազն 2 տարի
Շրջանառու միջոցներ ≤ 33 մլն. դրամ Առնվազն 8 ամիս

 

ՎԱՐԿՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

i-finance
  • Գյուղատնտեսական նշանակության հող և շինություններ
  • Գյուղ. տեխնիկա, սարքավորումներ, մեխանիզացիա և գործիքներ
  • Պտղատու ծառեր, խաղողի այգիներ, վերարտադրության համար նախատեսված անասուններ
  • Շրջանառու միջոցներ, ներառյալ սերմեր, տնկիներ, վառելիք և պեստիցիդներ
  • Մինչև բերքահավաքը և բերքահավաքից հետո կատարվող ծառայություններ
  • Աշխատավարձ և բիզնես-ակտիվների վարձակալություն

 

ԳՈՐԾԸՆԿԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ